Կարևոր իրադարձություններ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է. «Հրապարակ»

22 Օգոստոս, 2024 08:22
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի արեւմտամետ ուժերից ձեւավորված  «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է: Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։

Թեեւ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է եւ կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել արդարադատության նախկին նախարար, Երեւանի ավագանու, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, ով հանդես է գալու ԿԸՀ-ում, իսկ  ստորագրահավաքից հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ներկայացնելով նախագիծը։ Տեղեկություն կա, որ հարթակում այս օրերին բուռն քննարկումներ են գնում ընդհանրապես ստորագրահավաքի նպատակահարմարության վերաբերյալ: Պատմեցին, որ թեպետ հակառուսների քանակը Հայաստանում վերջին շրջանում աճել է, սակայն այն պատկերը չունի, որը ցուցադրում են տեղեկատվական հարթակներում:

Այսինքն՝ չնայած արեւմտամետները դրսից մեծ ֆինանսական աջակցության շնորհիվ փորձում են համապատասխան քարոզչությամբ «փակել» տեղեկատվական դաշտը, բայց իրականում, պատկերավոր ասած՝ «գետնի վրա» արեւմտամետների թիվն այդքան մեծ չէ: Եվ եթե անգամ ստորագրահավաքի առաջին փուլը հաղթահարեն, ապա երկրորդ փուլում փաստի առաջ կարող են կանգնել։ Նշենք, որ առաջին փուլում պահանջվում է 50 հազար ստորագրություն, որպեսզի, համաձայն Սահմանադրության, հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն` նախագիծը մեխանիկորեն  հանրաքվեի դնելու համար»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին