Կարևոր իրադարձություններ

Զորյանի անվան դպրոցի տնօրենի հոր մահն իրարանցում է առաջացրել. «Հրապարակ»

21 Օգոստոս, 2024 08:24
Զորյանի անվան դպրոցի տնօրենի հոր մահն իրարանցում է առաջացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանի հոր մահն իրարանցում է առաջացրել դպրոցական կոլեկտիվի եւ ծնողների շրջանում։ Դասվարներին եւ դասղեկներին հրահանգ է իջեցվել, որ դրամահավաք կազմակերպեն, որպեսզի բոլոր դասարանների կողմից ծաղկեպսակներ տանեն տնօրենի հոր թաղմանը։

Որոշ դասղեկներ փորձել են ընդդիմանալ, սակայն արժանացել են պարսավանքի եւ վախենալով, որ կարող են իրենց հետ թարսվել, ծնողներին խնդրել են մեկ մարդու պես մասնակցել ծաղկեպսակներ գնելու դրամահավաքին։ Ճիշտ է, գումարը մեծ չի եղել՝ 500-1000 դրամ, սակայն որոշ ծնողներ էլ են դժգոհել։

Մենք կապվեցինք փոխտնօրեն Ելենա Ոսկանյանի հետ, ով վստահեցրեց, որ ինքը չի նախաձեռնել դրամահավաքը, դա եղել է ուսուցիչների եւ ծնողների ցանկությունը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին