Կարևոր իրադարձություններ

Նորաշենի տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր (լուսանկարներ)

20 Օգոստոս, 2024 18:48
Նորաշենի տարածքներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր (լուսանկարներ)

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 20-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց:

Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին