Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ մասին է խոսում բանկերի՝ հարկատուների ցանկում առաջատարների շարքում գտնվելը. «Փաստ»

20 Օգոստոս, 2024 08:44
Ինչի՞ մասին է խոսում բանկերի՝ հարկատուների ցանկում առաջատարների շարքում գտնվելը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում վճարված հարկերի ցանկում արձանագրվել են մի շարք ուշագրավ փաստեր, որոնք էական պատկերացում են տալիս Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին:

Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ առաջատարների շարքում ամուր «տեղավորվել» են բանկերը: Պատահական չէ, որ լավագույն հիսնյակում միանգամից 12 բանկ կա: Ընդհանուր ցանկում վեցերորդ տեղում «Ամերիաբանկն» է, որն այս տարվա առաջին եռամսյակի համեմատ առաջադիմել է 14 հորիզոնականով: Հաջորդը «Ակբա» բանկն է, որը պահպանել է իր դիրքերը նշյալ ժամանակաշրջանի համեմատ: Առաջին եռամսյակի տվյալների համեմատ ամենաշատ առաջընթացն ունեցել են «ՎՏԲ Հայաստան» բանկը՝ 39 հորիզոնական, «ԱյԴի» բանկը՝ 36 հորիզոնական, «Ինեկոբանկը»՝ 25 հորիզոնական, «Արարատբանկը»՝ 24 հորիզոնական, «Կոնվերս» բանկը՝ 23 հորիզոնական, «Հայէկոնոմբանկը»՝ 19 հորիզոնական: «Արդշինբանկը», «Յունիբանկը», «Էվոկաբանկը» առաջին եռամսյակի համեմատ պահպանել են իրենց դիրքերը: Ուշագրավ է «Ֆասթ» բանկի «ֆենոմենը»: Իր ստեղծման շատ կարճ ժամանակահատվածում այս բանկը ոչ միայն հայտնվեց լավագույն հարյուրյակում, այլև ընդհուպ մոտեցել է առաջատար հիսնյակին: Առաջին եռամսյակի համեմատ այս բանկը գրանցել է առաջընթաց 74 հորիզոնականով:

Հետաքրքիր է, որ լավագույն հիսնյակում իրենց դիրքերն ամուր պահպանում են հեռահաղորդակցության երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան»: Նույնը կարելի է ասել նաև «կոմունալների» մասին: Թե՛ «Գազպրոմ Արմենիան», թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», թե՛ «Վեոլիա ջուրը» շարունակում են լինել առաջատարների շարքերում»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին