Կարևոր իրադարձություններ

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է. Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծնելիության խթանմանն ուղղված նոր ծրագրերը

05 Հուլիս, 2020 19:15
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է. Տիգրան Ավինյանը ներկայացրել է ծնելիության խթանմանն ուղղված նոր ծրագրերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է.

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր կարևորագույն խնդիրներից է։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էի, որ 2020թ․-ից մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր (https://bit.ly/31M9ZAs)։ 

Այսպիսով, հուլիսի 1-ից սկսած․
Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից ➡️ 300 հազար դրամ։
Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից ➡️️ 300 հազար դրամ։
Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

Զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․
Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26․500 դրամ:
Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26.500 դրամ:
 Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից ➡️️ 53․000 դրամ:
Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) ➡️️ 26․500 դրամ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին