Հուլիսի 14-ին, ժամը 4.10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 3.50-ին, Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում և նշված վայրից դեպի Մաշտոցի պողոտա է քայլում մի կին, որը ոստիկանության ծառայողներին նկատելով` դիմել է փախուստի:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: