Իրավապտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բայց ուղղակի ապշում եմ, լուրջ եմ ասում, ուղղակի զարմանում եմ, թե ինչ աստիճան կարող են ցինիկ լինել:
Ուրեմն, երբ դատարանի շենքում մեղադրյալներին ուղեկցող ոստիկանները ծեծի էին ենթարկում, այսօր դատական իշխանության անկախությամբ մտահոգվածների մի ամբողջ գվարդիայի ներկայացուցիչներից գոնե մեկի ծպտունը դուրս չեկավ:
Բա այն ժամանակ, դատարան չկա՞ր, այդ դեպքով դատարանին չէի՞ն ոչնչացնում, թե՞ ուղղակի Ձեզ ձեռք էր տալիս:
Բարոյական որևէ իրավունք եք վերապահում Ձեզ հիմա խոսել դատարանի անկախության պահպանման դիրքերից, երբ ժամանակին ինքներդ եք նպաստել այդ նույն դատարանին ոտնակոխ անելու՞ն:
Ձայններդ կտրեք էլի, գոնե ամոթ արեք, ու ծպտուն մի հանեք:
Այ քեզ բան, այ քեզ կրակ....»: