Կարևոր իրադարձություններ

Հոսպիտալում զինծառայող է մահացել

23 Փետրվար, 2025 10:00
Հոսպիտալում զինծառայող է մահացել

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։

Այդ մասին factor.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:

Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- ասել է ՊՆ խոսնակը՝ նշելով, որ ՊՆ-ն որպես կանոն, տվյալ դեպքում հաղորդագրություն չի տարածում, սակայն հիվանդության հետևանքով մահվան դեպքերը ներառվում են տարեկան տեղեկագրերում և հրապարակվում պատկան մարմինների կողմից:



 

 

Լրահոս

Դիտել ավելին