Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կառավարությունները քննարկում են մինչև 30 հազար խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Լոնդոնն ու Փարիզը ծրագիրը մշակում են այն պարագայի համար, եթե Մոսկվան և Կիևը հասնեն հրադադարի համաձայնագրի։
Եվրոպական երկու երկրները նաև ակնկալում են օգտագործել ամերիկյան ռազմական հնարավորությունները խաղաղապահ ուժերը սպառնալիքներից պաշտպանելու համար: