Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել է աշխատանքներին, ելույթներ ունեցել վեհաժողովի երեք հանձնաժողովների նիստերում:
Հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանն առաջնահերթություն է տալիս խաղաղությանը, համագործակցությանը, ինքնիշխանության եւ ժողովրդավարության ամրապնդմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: