Հեղինակավոր Transparency International կազմակերպությունը, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով, ինչպես նաև ուսումնասիրում է այդ երևույթի մակարդակը, հրապարակել է 2024 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը, որում ներառված է նաև Հայաստանը:
Մեր երկիրը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականն աշխարհի 180 երկրների և տարածքների շարքում:
Կոռուպցիայի ընկալման ինդեքսը գնահատում է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը պետական հատվածում և քաղաքականության մշակման գործընթացում՝ հիմնվելով օտարերկրյա փորձագետների և գործարար համայնքի ընկալումների վրա։ Կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 0-100 միավոր: 50-ից ցածր միավորներ ունեցող երկրները համարվում են խիստ կոռումպացված: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը հիմնված է 13 անկախ հետազոտությունների և փորձագիտական գնահատականների տվյալների համակցության վրա: Այն հաշվի չի առնում մասնավոր հատվածում կոռուպցիայի և փողերի լվացման դեպքերը։
Վարկանիշային աղյուսակում լավագույն ցուցանիշն արձանագրել է Դանիան՝ 90 միավորով: Նրան հաջորդում են Ֆինլանդիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Լուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Իսլանդիան, Իռլանդիան:
Հարևան պետություններից լավագույն արդյունք է գրանցել Վրաստանը, որը 53-րդ միավորով 53-րդ տեղում է:
Թուրքիան 34 միավորով 107-րդ տեղում է, Իրանը 23 միավորով 151-րդն է, Ադրբեջանը 22 միավորով 154-րդն է, Ռուսաստանը նույնպես 22 միավորով 154-րդն է:
Վատագույն ցուցանիշերները գրանցել են Հարավային Սուդանը, Սոմալին, Վենեսուելան: