Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)

11 Փետրվար, 2025 17:40
Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք:

Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է ապօրինի պահվող «ՏՕԶ» ակոսափող հրացանը, որի վրա ամրացված է եղել օպտիկական սարք:

Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք:

Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» տիպի որսորդական ողորկափող հրացան և «Մակարովի» նմանվող օդաճնշիչ ատրճանակ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին