Կարևոր իրադարձություններ

Արարատում ավտոմեքենաներ են բախվել

11 Փետրվար, 2025 18:00
Արարատում ավտոմեքենաներ են բախվել

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին