Դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Երբ բիզնեսը հաշիվ էր դուրս գրում գործընկերոջը ու տևական ժամանակ չէր ստանում վճարը, դեբիտորական պարտքը կարող էր անհուսալի ճանաչվել և նվազեցվել շահութահարկ հաշվարկելիս։
Կատարված բարեփոխման շրջանակում առանց դատարանի որոշման պարտքը անհուսալի ճանաչելու շեմը բարձրացվել է 300.000-ի, գերազանցելու պարագայում հիմք կընդունվի նաև արբիտրաժային դատարանի որոշումը։
Որոշ գործարքների պարագայում թույլ է տրվել մինչև 2.000.000 դրամ պարտքի պարագայում հիմք ընդունել նոտարի որոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ։