Կարևոր իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար

11 Փետրվար, 2025 18:12
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում անցկացվել է շախմատի մրցաշար

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր շախմատի մրցաշար։ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գևորգ Մուրադյանն անցկացրել է համաժամանակյա խաղ 5 ազատազրկված անձանց հետ։

Խաղին հետևել է հիմնարկի վարչակազմը։ Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանը և տեղակալ Հակոբ Նագդալյանը դիտարժան և հետաքրքիր խաղի ակնկալիքով հաջողություն են մաղթել մրցաշարի մասնակիցներին։

Խաղատախտակների վրա ծավալված համառ պայքարում ազատազրկված անձանցից չորսը պարտվել է, իսկ մեկը, ցուցադրելով իր լավագույն որակները, ոչ-ոքի է խաղացել Գևորգ Մուրադյանի հետ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին