Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով

07 Փետրվար, 2025 08:47
«Իրավունք». Հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով

«Իրավունք» թերթը գրում է.

«Արեւմտյան ու ամերիկյան դեսպանատները Հայաստանում նյարդային վիճակում են:

Այն, որ իրական ընդդիմադիր ուժերը սկսել են անոնսավորել, որ առաջիկայում անցնելու են ակտիվ պայքարի՝ այս իշխանությանը վերջապես հեռացնելու օրակարգով, վերջիններիս լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:

Վախ ունեն, որ հոգեվարքի մեջ գտնվող լիբերալիզմը կպարտվի ազգային ուժերին:

Ըստ օդում կախված լուրերի` նրանք հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով ու փորձել ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին