Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները (տեսանյութ)

11 Փետրվար, 2025 18:54
Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները (տեսանյութ)

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պն-ից։

Երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին