Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ համապատասխան տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, փետրվարի 10-14-ը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում գտնվելու է Հայաստանում: Այցի նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և առնչվող այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է, որը կնպաստի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը: