Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Արարատում

11 Փետրվար, 2025 15:29
Հրդեհ՝ Արարատում

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:
  
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը:  Պարզվում են հրդեհի պատճառները: 
 

 

Լրահոս

Դիտել ավելին