Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել

07 Փետրվար, 2025 08:24
«Հրապարակ». Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ինքնասպան է եղել Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական Նաիրի Զաքարյանը, որը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցում էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը։

Մեղրեցիների պատմելով, 35–ամյա երիտասարդը մոտ մեկ ամիս անհետացած է եղել, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում կախված։

Ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետեւանքով կուտակած պարտքերն էին: Երեկ փորձեցինք կատարվածի մասին լսել նաեւ համայնքապետին, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին