Կարևոր իրադարձություններ

Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը

11 Փետրվար, 2025 16:40
Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը

Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկի գլխավորած ներդրողների խումբն առաջարկել է 97,4 միլիարդ դոլար՝ գնելու արհեստական բանականության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ OpenAI-ը ղեկավարող կազմակերպությունը:

Այս մասին հայտնում է apnews.com-ը:

Մասկի փաստաբան Մարկ Թոբերոֆի խոսքով՝ Մասկը և նրա արհեստական բանականության ստարտափը՝ xAI-ը, ինչպես նաև ներդրումային ընկերությունների կոնսորցիումը ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել ChatGPT ԱԲ հավելվածն արտադրողին։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը շտապել է մերժել Մասկի առաջարկը՝ ասելով. «Ո՛չ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կգնենք Twitter-ը 9,74 միլիարդ դոլարով»:

Մասկը 2022 թվականին 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը, և այն վերանվանել X:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մասկը և Ալթմանը, որոնք միասին օգնել են OpenAI-ի ստեղծմանը 2015 թվականին, այնուհետև մրցել են այն հարցի շուրջ, թե ով պետք է ղեկավարի ընկերությունը:

Երկուսը տևական ժամանակ հակասություններ են ունեցել ստարտափի ղեկավարման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին