Կարևոր իրադարձություններ

Չեսթեր Քինգի հետ քննարկել ենք ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները. Ավանեսյան

11 Փետրվար, 2025 14:36
Չեսթեր Քինգի հետ քննարկել ենք ՀՀ-ում առողջապահական ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել International Hospital Group (IHG) կազմակերպության ներկայացուցիչների՝ գործադիր տնօրեն Չեսթեր Քինգի և խորհրդականի, Մեծ Բրիտանիայի նախկին նախարար Լեո Դոքերթիի հետ:

«Ներկայացրել եմ առողջապահական համակարգի մեր առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը: Քննարկել ենք Հայաստանում առողջապահական ենթակառուցվածքների զարգացման, հիվանդանոցային կառավարման արդյունավետության բարձրացման և միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները»:

 

Լրահոս

Դիտել ավելին