Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

11 Փետրվար, 2025 13:55
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։ Այս ամսին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հարավարևելյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին