Կարևոր իրադարձություններ

Արենիում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11 Փետրվար, 2025 13:10
Արենիում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:  

Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին