Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը երրորդ ամիսն է՝ չի պատասխանել մեր առաջարկին. ԱԺ նախագահ

11 Փետրվար, 2025 12:50
Ադրբեջանը երրորդ ամիսն է՝ չի պատասխանել մեր առաջարկին. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ Հայաստանը որևիցե մեկին մոլորեցնելու նպատակ չունի, և դա ակնհայտ է բոլոր միջազգային գործընկերների համար: 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը:

Սիմոնյանը նշեց, որ չի կարծում, թե բանակցությունները հայտնվել են փակուղում:

«Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանագծման, սահմանազատման հարցում: Ճիշտ է արդեն, երրորդ ամիսն է, ինչ  ադրբեջանական կողմը որևէ արձագանք չունի մեր առաջարկին, ու այդ կեցվածքը խիստ մտահոգիչ է:

Մինչ օրս մենք չունենք այդ պատասխանը և միգուցե դա կապ ունի Ադրբեջանի ու Ռուսասատնի միջև սրված իրավճակի հետ:

Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների փորձերի, կարծում եմ՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ»,-ասաց Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին