Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է:
ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։
Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․
խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ,
անկառավարելի բարձր ջերմություն,
կրկնակի փսխումներ,
հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը»,
արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ,
ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։
Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:
Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ:
Պետք չէ նաև մոռանալ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում