Կարևոր իրադարձություններ

Մարվել է սպորտային համալիրի տանիքում բռնկված հրդեհը (լուսանկարներ)

09 Փետրվար, 2025 16:46
Մարվել է սպորտային համալիրի տանիքում բռնկված հրդեհը (լուսանկարներ)

Փետրվարի 9-ին՝ ժամը 08:42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատարրերի մոտ 100 քմ հատվածը:

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին