Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում լրագրողի, ով կարող է քաղաքն ավելի հետաքրքիր, ավելի ծավալուն, ինչու ոչ՝ ավելի պատկերավոր ներկայացնել։ Այս մասին հայտարարել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Եթե դուք ունեք լրագրողական անսահման երևակայություն և գիտեք, թե ինչպես մի քանի տողում մեծ բովանդակություն դնել, ապա հենց այն մարդն եք, ով մեզ պետք է։
Եթե պատրաստ եք ընդունել մեր առաջարկը, նախ մեկ անգամ լավ մտածեք, քանզի քաղաքապետարանի տեմպին դիմանալը այդքան էլ հեշտ չէ։
Հոգեպես պատրաստ եղեք, քանի որ քաղաքապետարանում աշխատանքի անցնելուց հետո ուշ-ուշ եք տեսնելու ձեր ընկերներին, բարեկամներին, հարազատներին (գուցե բարին էլ դա է)։
Ձեր CV-ները կարող եք ուղարկել [email protected]-ին»,- գրել է նա։