Կարևոր իրադարձություններ

Կոտրել են «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողացել 5 դրամապահոց

25 Օգոստոս, 2024 00:30
Կոտրել են «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողացել 5 դրամապահոց

Օգոստոսի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արթուր Ա․-ն և հայտնել, որ 3 կասկածելի օտարերկրացիներ փորձում են գործարք կատարել շենքի վճարային տերմինալի միջոցով, իսկ քիչ հետո կրկին զանգահարել են 8և հավելել, որ կոտրել են Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը և գողություն կատարել:

Ժամը 08։05-ին Երևանի բնակիչ 41-ամյա Արայիկ Գ․-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 3 անհայտ անձինք փորձել են կոտրել Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել են, որից հետո ժամը 06։30-ին նշված քաղաքացիներից  2-ը հետ վերադառնալով Թումանյան փողոցի 32 հասցեում գործող «Հայէկոնոմբանկ»-ի տերմինալի մոտ և բացելով գողացել են 5 դրամապահոցը: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչկան շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկ Գ․-ն «Կոմանդիր Սեքյուրիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենն է։

 

Լրահոս

Դիտել ավելին