Կարևոր իրադարձություններ

ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգևավճարների ֆոնդ կամրագրվի. «Հրապարակ»

24 Օգոստոս, 2024 08:42
ԴԱՀԿ աշխատակիցների համար օրենքով պարգևավճարների ֆոնդ կամրագրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ)  աշխատակիցների համար օրենքով պարգեւավճարների ֆոնդ կամրագրվի։ Կառավարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել ԱԺ, որը, ըստ ամենայնի, կընդունվի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Պարգեւատրման ֆոնդի ձեւավորման պայմանները, հաշվարկը, գումարի առավելագույն չափը, ըստ նախագծի, սահմանելու է կառավարությունը: Հիմնավորումն այն է, որ հարկադիր կատարողների աշխատավարձերը ցածր են:

Տեսուչի աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, բաժնի պետերինը՝ մոտ 450 հազար»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին