Կարևոր իրադարձություններ

ՏՏ ոլորտն ինչու է սուզվում. «Փաստ»

24 Օգոստոս, 2024 08:26
ՏՏ ոլորտն ինչու է սուզվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ Հայաստանը հատուկ նախադրյալներ է ստեղծել անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Հայաստանին որոշակի առավելություն է ապահովում որակյալ մասնագիտական ռեսուրսը։ Եվ ժամանակի ընթացքում բազմաթիվ ընկերություններ ներգրավվեցին այս ոլորտում՝ ապահովելով բարձր աճ։

Իսկ ՀՀ կառավարությունը, տեսնելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ուղղության կարևորությունը, ոլորտը հռչակեց որպես տնտեսության գերակա ուղղություն։ Եվ տարիներ շարունակ ՏՀՏ ոլորտը էական մասնաբաժին էր զբաղեցնում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ Հետաքրքրական է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2022 թվականին նոր խթան ստացավ, երբ ռուսաստանցի բազմաթիվ ռելոկանտ ծրագրավորող մասնագետներ տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին իրենց ընկերությունները ևս տեղափոխել մեր երկիր։

ՏՏ ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչների մեծ ներհոսքը բարդացրեց հայ մասնագետների աշխատանքը՝ ստեղծելով լրացուցիչ մրցակցային ֆոն։ Բայց շուտով ՏՏ-ի դաշտում գործունեություն ծավալողները նոր խնդրի առաջ կանգնեցին, երբ դրամը սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին