Կարևոր իրադարձություններ

Կարմիր գինին կօգնի ազատվել ճարպերից

09 Հոկտեմբեր, 2015 20:22
Կարմիր գինին կօգնի ազատվել ճարպերից

 

 

Գինու կամ կարմիր խաղողի չափավոր օգտագործումը ավելորդ քաշով տառապող մարդկանց հնարավորություն կտա ճարպերն արդյունավետ այրելու միջոցով բարելավել իրենց առողջությունը։ 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մուգ խաղողի օգտագործումը, անկախ ձևից՝ բնական կամ հյութի տեսքով, կամ գինու, օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, այդ թվում նաև լյարդի ճարպակալումը։ 
Խաղողի մեջ պարունակվող էլլագովաթթուն հանդիսանում է հզոր ճարպայրիչ։ Այն դանդաղեցնում է գոյություն ունեցող ճարպաբջիջների աճը և կանխում նորերի ձևավորումը, ինչպես նաև նպաստում է ճարպաթթուների և լյարդի բջիջների նյութափոխանակությունը։


Սակայն հետազոտության համահեղինակ Նեյլ Շեյը նախազգուշացնում է, որ պետք չէ հրաշքի սպասել
գիտնականները ապացույց չեն գտել, որ այդ բաղադրիչները կարող են նվազեցնել մարմնի քաշը: Սակայն, արագացնելով ճարպայրումը, հատկապես լյարդի, նրանք կարող են բարելավել ավելորդ քաշ ունեցող մարդկանց լյարդիի ֆունկցիաները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին