Ֆրանսիական ՊՍԺ-ն գալիք ամռանը, ամենայն հավանականությամբ, կբաժանվի հարձակվող Զլատան Իբրահիմովիչից և կսկսի նոր հարձակվող փնտրել, տեղեկացնում է football-espana.net-ը:
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ փարիզյան ակումբին հետաքրքրել են բարձրակարգ 3 հարձակվողներ:
ՊՍԺ-ն դիտարկում է Նեյմարի, Քրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերները գնելու տարբերակները: