Կարևոր իրադարձություններ

Apple-ի եկամուտը նոր ռեկորդ է սահմանել

28 Հոկտեմբեր, 2015 19:16
Apple-ի եկամուտը նոր ռեկորդ է սահմանել

Apple ընկերությունը հրապարակել է իր գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություն, ըստ որի՝ անցած ֆինանսական տարին եղել է ամենահաջողը ընկերության ողջ պատմության մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

2015 ֆինանսական տարում ընկերության եկամուտն աճել է 28 տոկոսով և հասել մոտ 234 մլրդ դոլարի։

Միայն 4-րդ եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 51.5 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 11.1 մլրդ դոլար։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում եկամուտը եղել է 42 մլրդ, իսկ զուտ շահույթը՝ 8.5 մլրդ դոլար։

Ընկերության ղեկավար Թիմ Կուկի խոսքով՝ iPhone-ի, ինչպես նաև Apple Watch-ի ու iPad Pro-ի նոր մոդելները կազմել են ընկերության կողմից երբևէ ստեղծված արտադրանքների լավագույն շարքը։

 

Լրահոս

Դիտել ավելին