Կարևոր իրադարձություններ

Թալիբները Աֆղանստանում զավթել են երկրաշարժից տուժած բնակավայրը

28 Հոկտեմբեր, 2015 17:35
Թալիբները Աֆղանստանում զավթել են երկրաշարժից տուժած բնակավայրը

«Թալիբան» շարժման զինյալները զավթել են Աֆղանստանում մի քանի օր առաջ հզոր երկրաշարժից տուժած բնակավայրերից մեկը, որտեղ երկրաշարժին զոհ էր գնացել 390 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկիչներն ամբողջական վերահսկողություն են սահմանել Թահար նահանգի Դարքադ շրջանի նկատմամբ: Նշված շրջանը գտնվում է Տաջիկստանի հետ հյուսիսային սահմանին: Նահանգի ոստիկանության ղեկավարի տեղակալ Աբդուլ Խալիլ Ասիրը հայտարարել է, որ թալիբների հետ 6-ժամյա դաժան մարտերից հետո ոստիկանությունը ստիպված է եղել նահանջել: Զոհերի և վիրավորների մասին վերջինս տեղեկություններ չի հայտնել:

 

Լրահոս

Դիտել ավելին