Ճապոնական Mitsubishi ընկերությունը բացահայտել է eX նոր կոնցեպտուալ էլեկտրաքարի արտաքին տեսքը, գրում է WorldCarFans-ը: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Տոկիոյում Միջազգային ավտոսրահի շրջանակներում:
Մեքենայի դիզայնը յուրահատուկ է, Dynamic Shield ընկերության նոր ոճով:
Բացի դրանից՝ նոր Mitsubishi eX-ն ունի մեծ լուսարձակներ, hետևի դիտման հայելիների փոխարեն՝ տեսախցիկներ և հակառակ ուղղությամբ բացվող նոր դռներ:
Տեխնիկական բնութագրերն ընկերությունը չի բացահայտում: