Ինդոնեզական Ճավա կղզում պարետային ժամ են սահմանել չամուսնացած զույգերի համար։ Մասնավորապես նրանց արգելել են միասին տանը գտնվել երեկոյան ժամը 9-ից հետո՝ փոխանցում է The South China Morning Post-ը։
17 տարին չբոլորած երեխաներին նույնպես չի կարելի ռոմանտիկ հարաբերություններ սկսել։ Ինչպես հայտնում է պարբերականը՝ օրինախախտներին կպարտադրեն ամուսնանալ։
Այսպես, օրինակ՝ 50-ամյա այրին ստիպված էր ամուսնանալ 46-ամյա հարևանի հետ, որի տանը մշտապես տեսել էին նրան։