100 տարի առաջ օգնության ձեռք մեկնող քաջերի շնորհիվ շատ հայերի հաջողվեց փրկվել ու ապրել: Որոշ վերապրածներ (նաև նրանց ժառանգներ) իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: Մենք նշում ենք միայն մի քանի հայ հայտնի տղամարդկանց ու կանանց անուններ, ում ձեռքբերումները եղել են անցյալ դարի սկզբին նրանց փրկողների կամ վերջիններիս նախնիների շնորհիվ: Իրականում շատ են հայ ազգի համբավը բարձրացնողները: Մենք կգրենք նրանց մասին, իսկ դուք հետևեք:
60.Աննա Տեր-Վարդանյան. պատմության մեջ առաջին կինը՝ ռազմածովային զինված ուժերի նավի գլխավոր ենթասպա
Առաջին կինը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով ստացել է նավի գլխավոր ենթասպա բարձրագույն կոչումը՝ հասանելի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շարքային և ենթասպայական զինվորական կազմին
59.Հովհաննես Ադամյան՝ գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ
Նա մշակել է տեխնոլոգիա, որը գունավոր հեռուստատեսության գյուտի հիմքն է: Իր կենդանության օրոք ինժեները արտոնագրել է ավելի քան 20 գյուտեր:
58.Ժորժ Ավագյան՝ ջազային պրոդյուսեր
Պրոդյուսերն է առաջին ջազային ալբոմի և կազմակերպել է անոտացիաներով առաջին ջազային ալբոմների շարքը:
57.Ռուբեն Մամուլան՝թատրոնի և կինոյի ռեժիսյոր
Կինոթատրոնի «ոսկե դարի» ռեժիսյորը նկարահանման ընթացքում նոր մեթոդների օգտագործման շնորհիվ փոխեց ողջ կինոընթացքը:
56.Լյութեր Ժորժ Սիմջյան՝ բանկոմատի հեղինակը
Ի թիվս իր առաջին նորամուծության՝ տեսախցիկ եւ գունավոր ռենտգենյան սարք:
55.Ռիչարդ Դոնչյան՝ բորսային առևտրի ժողովրդական համակարգերի հեղինակը
Նորարարական տրենդային մեթոդը թույլ տվեց նրան զարգացնել առևտրային այնպիսի համակարգ, որը օգտագործվում է մինչև այսօր:
54.Գևորգ Նալբանդյան՝ Եթովպիայի ազգային հիմնի հեղինակը
Նալբանդյանը նաև Եթովպիայի Կայսերական նվագախմբի ղեկավարն էր: Նվագախումբը կազմված էր հայ որբերից:
53.Աշխեն Հովակիմյան(Ագնես Ջոակիմ)՝ Սինգապուրի ազգային գույնի հեղինակը
Հայտնի ծաղկագետ, ով ստեղծել է օրխիդեայի հիբրիդը, որն էլ դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը:
52.Ուդի Հրանտ Քենքուլյան՝ նվագում է ուդ
Վարպետորեն նվագում է ուդ: Լարային գործիք, որը նման է վինի:
51.Վարազդատ Քազանչյան՝ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիր-հայրը
Հիվանդների արտաքին տեսքի թերությունների և վնասվածքների վերացման համար բժշկական տեխնոլոգիաների նորարարական օգտագործումը նրան հռչակ բերեց իր կյանքի ընթացքում:
50.Հովարդ Քազանչյան՝ կինոպրոդյուսեր
Ի լրումն մասնակցումն երկու ամենահաջողակ հեղափոխական հոլիվուդյան ֆիլմերի՝ մրցանակ «Էմմի»:
49.Ջիակոմո Լուիջի Չամիչան՝ գիտնական
Նա հավատում էր, որ արևի էներգիան կարող է կրճատվել և մարդկային գործունեության համար դառնալ էներգիայի աղբյուր: Հետնորդներն ապացուցեցին, որ նա ճիշտ էր:
48.Ալենուշ Տերյան՝ առաջին իրանահայ-աստղագետը և աստղաֆիզիկոսը
Երկրաֆիզիկայի ինստիտուտի արևային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը, ով 1964թ. դարձավ Իրանում ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսորը;
47.Անդրե Աղասսի՝ մեծ թենիսի աստղ
Սպորտի պատմության մեջ մեծագույն թենիսիստներից մեկը:
46.Վիտտորիա Ահանուր՝ պոետ
Նրա աշխատանքները իրավամբ վաստակել են իրենց տեղը Իտալիայի առավել հարգված գրողների շարքում:
45.Հրանտ Դինք՝ լրագրող
Թուրքական «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը:
44.Լարրի Գագոսյան՝աշխարհի ամենաազդեցիկ արթ-դիլերը
Հայտնի համաշխարհային «Գագոսյանի թանգարաններ» ցանցի ստեղծողը՝ բացված համաշխարհային արվեստի շուկայի հիմնական մայրաքաղաքներում:
43.Արմեն Ալչիան՝ մեկը XX դարի առաջատար տնտեսագետներից
«Նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության» տեսության ստեղծողը:
42.Անդրանիկ Օզանյան՝ անվանի հրամանատար
Օրինակելի հրամանատար, ում բարձր են գնահատել հայրենակիցները և հարգել՝ օտարները:
41.Ջեք Գևորգյան՝ բժիշկ և իրավապաշտպան
Էվթանազիայի և «մահանալու իրավունքի շարժման խթանողի ջերմագույն աջակիցը:
40.Շավարշ Կարապետյան՝ աշխարհի չեմպիոն և հերոս, ով փրկեց բազմաթիվ կյանքեր:
Ստորջրյա լողի աշխարհի ռեկորդակիր, ով արտակարգ իրավիճակում փրկեց մի քանի տասնյակ մարդկանց կյանքեր:
39.Դիանա Աբգար՝ առաջին կին-դիվանագետը
Աբգարը շատ ջանք է ծախսել՝ հրավիրելով հանրության ուշադրությունը հայերի վիճակի վրա, նույնիսկ ցեղասպանությունից մազապուրծ եղածների համար ապաստան է կառուցել Ճապոնիայում:
38.Տիգրան II Մեծ՝ արքա
Դաշինքների մեջ մտնելու և քաղաքական կոշտ պայքարի ճիշտ պատրաստակամության ունակության շնորհիվ՝ նա իշխանությունը կենտրոնացրել էր իր ձեռքում, ինչի շնորհիվ նվաճել էր տարածքներ, որն անվանվում էր Մեծ Հայաստան:
37.Իվան(Հովհաննես) Այվազովսկի՝ ծովանկարիչ
XIX դարի մեծագույն արվեստագետներից մեկը, առավել հայտնի ծովանկարիչների պատմության մեջ;
36.Անրի Վերնոյ՝ կինոռեժիսյոր
Նրա ֆիլմերը առաջադրվել են «Արմավենու ճյուղին», Կաննի փառատոնին ու ամերիկյան «Օսկարին»:
35.Արա Գյուլեր՝ ֆոտոլրագրող
Վիրտուոզ-լուսանկարիչ, հայտնաբերել է հնագույն Աֆրոդիզիաս քաղաքի ավերակները՝ մ.թ.ա. 500դ.:
34.Ջեկի Սպիեր՝ ԱՄՆ կոնգրեսի անդամ
Շրջակա միջավայրի պահպանության հավատարիմ ջատագովը, ում օտար չեն սոցիալական արդարության հարցերը:
33.Ալեքսանդր Մանթաշև (Մանթաշյան)՝ նավթային մագնատ և բարերար
Գործարար, ով մեկն էր 20-րդ դարի ամենահարուստ մարդկանցից:
32.Նուբար-փաշա՝ Եգիպտոսի առաջին վարչապետ
Նա կարևոր դեր է խաղացել ժամանակակից Եգիպտական պետության հիմքերը կառուցելու գործում:
31.Բորիս Բաբայան՝ գերհամակարգիչների գյուտարարը
Բաբայանը և նրա գործընկերները մինչ Արևմուտքում այս տեխնոլոգիաների կիրառումը դեռ 14 տարի առաջ մշակել են գերհամակարգիչ:
30.Ալեք Մանուկյան՝ գործարար, գյուտարար, բարերար
Նա հորինել է մեկ բռնակով առաջին կոմերցիոն հաջող հարիչը:
29.Ալբեր Պողոսսյան՝ ոսկերիչ, գործարար, բարերար
Ալբեր Պողոսսյան ՝ ոսկերչական արվեստի ավանդույթների ժառանգորդը:
28.Ալան Հովհաննես՝ կոմպոզիտոր
XX դարի ամերիկյան արվեստագետների գալակտիկայի յուրահատուկ ներկայացուցիչը:
27.Ատոմ Էգոյան՝ կինոռեժիսյոր
Կրկնակի առաջադրվել է «Օսկարի», Կաննի միջազգային կինոփառատոնի հինգ մրցանակների հաղթող:
26.Արտուրո Սարուխան՝ դիվանագետ
Դեսպաններից առաջինը, ով Վաշինգտոնում սկսել է իր հաշիվը Twitter- ում:
25. Քեննեթ Խաչիկյան՝ քաղաքական ռազմավարության փորձագետ
Նրա կարիերայում գլխավորը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ աշխատանքն է:
24.Ռեյմոնդ Վահան Դամադյան՝ գիտնական, գյուտարար
Մագնիսական ռեզոնանսային տամոգրաֆիա սարքի ստեղծողը(ՄՌՏ)
23.Ջերարդ Քաֆեսչյան՝ գործարար, բարերար
Արվեստի կենտրոն է բացել Երևանում՝ ժամանակակից արվեստի թանգարան ու ցուցահանդես:
22.Հովնանյան եղբայրներ՝ բիզնեսմեններ
Հովնանյան 4 եղբայրներ՝ Ժիրայր Գևորգ, Հրայր և Վահագն՝ աշխարհում բնակարանային
ականավոր գործիչներ;
21.Էդուարդ Էռնեկյան՝ գործարար, ինվեստոր
Էռնեկյանի միջազգային Corporación América հոլդինգը գործում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանի կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի ու տրանսպորտային ենթակառուցվածքներում:
20.Շառլ Ազնավուր՝ երգիչ, դերասան, հասարակական գործիչ
Նրան անվանում են ֆրանսիական Ֆրենկ Սինատրա:
19.Շեր՝ դերասանուհի, բարերար, ակտիվ գործիչ մարդու իրավունքների համար
Պատմության մեջ վաճառված ձայնասկավառակների թվով ամենահաջողված երգչուհիներից մեկը:
18.Քըրք Քրքորյան՝ խաղային մագնատ, բարերար
Լաս-Վեգասը դարձրել է այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք:
17.Դարոն Աջեմոգլու՝ տնտեսագետ
Մեկն այսօրվա առաջատար տնտեսագետներից:
16.Դևիդ Իգնատիուս՝ լրագրող, գրող
Հայտնի լրագրող, The Washington Post-ի սյունակագիր: Հեղինակ է մի շարք գրքերի:
15.Պատրիկ Դևեդջյան՝ քաղաքագետ
Ֆրանսիայի քաղաքական գործիչ, ով զբաղեցրել է մի շարք ընտրովի և ոչ ընտրովի պաշտոններ՝ սկսած նախարարից և խորհրդականից մինչև քաղաքապետ:
14.Արտո Թունջբոյաջյան՝ երաժիշտ, երգահան
Ֆոլք երաժիշտ, հայտնի է իր ավանգարդ ոճով, «Գրեմմիի» մրցանակակիր:
13.Ալլեն և Ալբերտ Հյուզ՝ կինոռեժիսյորներ, պրոդյուսերներ, գրողներ
Ալլեն և Ալբերտ Հյուզ ՝երկվորյակ ռեժիսյորներ:Իրենց առաջին ֆիլմը նրանք նկարահանել են 21 տարեկանում և անմիջապես արժանացել լայն քննադատականների:
12.Սյու Սառաֆյան Ջել՝ սպա
ԱՄՆ Կանանց օժանդակ բանակային կորպուսի սպա: Արժանացել է մրցանակների:
11.Կարլա Կարապետյան՝ լրագրող և ռեժիսյոր
Նախկին BBC լրագրող ու միակ մարդը Ամերիկայում, ով երբևէ ղեկավարել է BBC World News- ը:
10.Վիլյամ Սարոյան՝ գրող
Հեղինակ է տասնյակ վեպերի, ավելի քան հազար պատմությունների ու տասներկու պիեսների, այդ թվում՝ «Մարդկային կատակերգություն», «Ճոճաձողի վրա թռչող խիզախ երիտասարդը», «Իմ անունը Արամ է», «Ձեր կյանքի լավագույն տարիները»:
9.Տիգրան Պետրոսյան՝ շախմատի գրոսմայստեր
7 տարի անընդմեջ եղել է շախմատի մշտական աշխարհի չեմպիոն:
8.Ջորջ Թոքմեջյան՝ Կալիֆորնիայի նախկին մարզպետը
Եղել է ԱՄՆ փոխնախագահի պոտենցիալ թեկնածուն, ապարտեիդի ռեժիմի դեմ շարժման կողմնակիցը:
7.Վիկտոր Համբարձումյան՝ աստղաֆիզիկոս
Հայաստանում Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հիմնադիրը: Այն աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն է:
6.Սերժ Թանկյան՝ երգիչ, երգահան, քաղաքական ակտիվիստ
System of a Down-ի հաջողության շնորհիվ դառնալով հայտնի՝ Թանկյանն առաջարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում օգտագործել խմբի համաշխարհային ճանաչումը;
5.Յուսուֆ Քարշ՝ ֆոտոնկարիչ
Նրա աշխատանքներից են Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Մայր Թերեզայի, Ուոլդ Դիսնեյի, Օդրի Հելբրնի, Մոհամեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի և Դուայթ Էյզենհաուերի դիմանկարները:
4.Արամ Խաչատրյան՝ կոմպոզիտոր
Նրա «Գայանե» բալետի երաժշտությունն օգտագործվել է Սթենլի Կուբրիկի «2001: Космическая Одиссея» ֆիլմում: Հայտնի ստեղծագործություններից են «Սուսերով պարն» ու «Սպարտակը»;
3.Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրներ՝ միջուկային ֆիզիկոսներ
Բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում նրանց աշխատանքն իր ավանդն ունի համաշխարհային գիտության մեջ:
2.Աննա Կազանչյան Լոնգոբարդո՝ ինժեներ
Առաջին կինը, ով դարձել է Կոլումբիայի մեքենաշինության համալսարանի գիտության բակալավր: Նա նաև Կին- ինժեներների միության անդամ է:
1.Դամա Սիան Էլիաս՝ Նոր Զելանդիայի գերագույն դատավոր
Առաջին կինը՝ որպես Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի ղեկավար:
Թարգմանությունը՝ shabat.am