Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները

18 Սեպտեմբեր, 2024 13:30
Քրեակատարողական առողջապահության բարեփոխումներ, ձեռքբերումներ ու մարտահրավերներ. ներկայացվել են ծրագրային ուղղությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում քրեակատարողական առողջապահության անցումը Արդարադատության նախարարությունից Առողջապահության նախարարություն. մարտահրավերներ, ձեռքբերումներ և բարեփոխման ուղղություններ» խորագրով համաժողովը:

Լևոն Բալյանը ողջույնի խոսքում ընդգծել է Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի հիմնարար դերը Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ռազմավարական ուղղությունների սահմանման հարցում:

Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել առ այն, որ համաժողովի ընթացքում տեղ գտած քննարկումները կհանգեցնեն նոր, կարևոր լուծումների, որոնք կնպաստեն բարեփոխումների հաջող իրագործմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին