Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և երկկողմանի փակել ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 30 մետր քարշակել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Դ. Ա.), որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: