Վիլնյուսը պայմանագիր է կնքել շվեդական արտադրողի հետ՝ 14 միլիոն եվրոյով Carl Gustaf հակատանկային նռնականետեր գնելու համար։
Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է ստորագրել «Carl Gustaf» հակատանկային նռնականետեր գնելու մասին շվեդական SAAB Bofors Dynamics AB ընկերությունից 14 միլիոն եվրոյով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գնվել են M4 մոդելի նռնականետեր, որոնք նախատեսված են հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի դեմ պայքարելու համար։ Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունից, զենքերը Լիտվա կհասնեն 2025-2026 թվականներին։