Կարևոր իրադարձություններ

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ

18 Սեպտեմբեր, 2024 13:00
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ

Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում են Արարատ քաղաքի 6 շենքերի տանիքներ։

Առաջնահերթությունը տրվել է այն շենքերին, որոնց տանիքները տարիների ընթացքում արևի, ձյան և անձրևաջրերի տակ գտնվելով՝ քայքայվել են ու վնասել շենքերի վերին հարկերում բնակվող բնակիչների տները։

Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 40% է, 40% հատկացրել է համայնքը, 20%՝ այլ ներդրողներ։

Բոլոր տեղերում այս պահին աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Շինարարությունը կավարտվի առաջիկա ամիսներին։

 

Լրահոս

Դիտել ավելին