Ինչպես գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է։
«Այս հարցում մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե Աստված չանի, վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում: Այսինքն վթարը միջավայրին չի սպառնում»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ, որն այս պահին խնդիր է։ Բայց մեր համոզմունքն այն է, որ սա լինելու է միանշանակ:
«Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի, և՛ շրջակա երկրների համար որեւէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»,- հայտարարեց վարչապետը: