«ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ, մեր կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության, պետականության համար»,-այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ Փաշինյանի` Հայաստանը լիարժեք կվերականգնի իր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու, կամ եթե նույնիսկ ակնհայտ չէ: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի և ամեն վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից: