Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարությունը կատարում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ընկերությունը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Տրասպորտային հանգույցի թևերը արդեն իսկ ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ 36մ երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Հանգույցը կկահավորվի անվտանգության տարրերով՝ կկատարվի գծանշում, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, պլաստիկ ազդանշանային սյուներ։