Կարևոր իրադարձություններ

Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել. «Twix», «Snickers» և մյուս շոկոլադների ներկրող պատգամավոր. «Ժողովուրդ»

24 Հոկտեմբեր, 2015 08:56
Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել. «Twix», «Snickers» և մյուս շոկոլադների ներկրող պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», ««Kit Kat», «M&M’s» և «Mars» շոկոլադներ ներկրել։ Օրերս ՀԺ-ն գրել էր, որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են և 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 դրամով։ «Դերժավայի» սեփականատեր Համբարձումյանը «Ժոդովուրդ»–ին վստահեցրեց. «Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, ինչ-որ անգրագետ բաներ են գրում»։

Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի»։ Բացի մյուսների անկարողությունից՝ Համբարձումյանը էժանացումը պայմանավորեց նաև ռուսական ռուբլու փոխարժեքի բարձրանալու հանգամանքով։ Մինչդեռ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր հասել է այս տարվա հուլիսի ցուցանիշին, իսկ նշված շոկոլադները վաղուց, նաև հուլիսին, թանկ գնով էին վաճառվում։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին