Կարևոր իրադարձություններ

Երևանի քոլեջներից մեկում անչափահասներ են վիճել. 16-ամյա տղա է տուժել

16 Մարտ, 2025 17:26
Երևանի քոլեջներից մեկում անչափահասներ են վիճել. 16-ամյա տղա է տուժել

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 16-ամյա Լ․ Ի․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է քոլեջում՝ դիմքով պատին հարվածելու հետևանքով:

Մարտի 11-ին ոստիկանության Ավանի բաժին է դիմել Լ․ Ի․-ի մայրը, և հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներ՝ ոմն Դավիթը, Վլադիմիրը և Արմենը։

Պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված  քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


 

Լրահոս

Դիտել ավելին