Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ տեղեկություն ունի ՀՀ-ն. Սինանյան

04 Մարտ, 2025 14:06
ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ տեղեկություն ունի ՀՀ-ն. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ Հայաստանը  տվյալներ ունի ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2,000 քաղաքացու մասին։

Հունվարի վերջում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) հրապարակել էր զեկույց, որում նշվում էր, որ ըստ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության՝ ՀՀ 2808 քաղաքացի պետք է արտաքսվի։

Սինանյանը նշում է, որ իրենք գիտեն ավելի քան 2,000 ՀՀ քաղաքացիների մասին, սակայն իրական թիվը, ըստ նրա, ավելի մեծ է։ Նա նաև հավելել է, որ արտաքսված քաղաքացիների մասին թիվը հայտնի չէ։

Արտաքսված քաղաքացիներն էլ չեն կարող սփյուռքի մաս համարվել, քանի որ ԱՄՆ-ում գտնվել են ապօրինի:

 

Լրահոս

Դիտել ավելին