Եվրոպայի անվտանգությունը վտանգված է, եթե Պուտինին չկանգնեցնեն, նա կշարարժվի առաջ՝ հաջորդը կլինի Մոլդովան, ապա միգուցե Ռումինիան: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ռուսաստանը մեր սահմաններին է՝ զինված և ագրեսիվ։ Այն ահաբեկչական գործողություններ է իրականացնում, ապատեղեկատվական զանգվածային արշավներ այստեղ՝ Եվրոպայում»,- հայտարարել է Մակրոնը։