Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոշտ արտահայտություններով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երեկ Օվալաձև աշխատասենյակում նրա պահվածքի համար։
«Երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած տեսարանից շնչահեղձ էի լինում․ երբեք չէի պատկերացրել, որ մի օր ստիպված կլինենք պաշտպանել Ուկրաինան ԱՄՆ-ից»,- ասել է Շտայնմայերը DPA լրատվական գործակալությանը։
«Դիվանագիտությունը ձախողվում է, երբ բանակցող գործընկերներին նվաստացնում են ամբողջ աշխարհի առաջ»,- նշել է նա։